Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բացվեց Ախթալայի նոր ամբուլատորիան

Բացվեց Ախթալայի նոր ամբուլատորիան

Այսօր Ախթալայում բացվեց առողջության առաջնային պահպանման նորակառույց հերթական կենտրոնը։ Բացման հանդիսությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։


 «Այսպիսով, այս տարի շահագործման հանձնվեց նորակառույց 13 ամբուլատորիա։ Վստահ եմ, որ ստեղծված հարմարավետ պայմաններում մեր մասնագետներն առավել մեծ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ կկատարեն իրենց պարտականությունները։ Եվ մաղթում եմ, որ շահառուներն այս կենտրոն այցելեն միայն կանխարգելիչ նպատակներով»,-շնորհավորելով հավաքվածներին` ասաց Դերենիկ Դումանյանը։


Հավելենք, որ կենտրոնի երկու բժիշկը և երկու բուժքույրը մասնագիտացել  են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր։


«Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2»-ի ժամանակակից չափորոշիչներով կառուցված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ու պարագաներով, կահույքով հագեցած կենտրոնում կսպասարկվի Ախթալա, Շամլուղ, Նեղոց և Քարակոփ համայնքների շուրջ 3400 բնակիչ։ Նրանք իրենց գոհունակությունը հայտնելով շեշտում էին, որ նախկին անմխիթար վիճակում գտնվող պայմաններից հետո այստեղ հաճույքով կօգտվեն ամբուլատոր ծառայություններից։


Ախթալայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի կառուցման համար ներդրվել է շուրջ 49 մլն դրամ, որից 43.4 մլն` շինարարություն (նախահաշվային արժեքը` 64.48 մլն դրամ),  շուրջ 4.3 մլն` բժշկական  սարքավորումներ, պարագաներ և կահույք,  1.3 մլն` համակարգչային սարքավորումներ:


2000-2012թթ. ընթացքում Լոռու մարզում վերանորոգվել և կառուցվել են համայնքային  10 բուժհաստատություններ, մարզի  առաջնային օղակի բոլոր բուժհաստատությունները հագեցվել են բժշկական  սարքավորումներով,  պարագաներով և կահույքով: Ընտանեկան բժշկության մասնագիտացման ծրագրով  մասնագիտացել են 57 բժիշկ և 82 բուժքույր:


Ընդհանուր առմամբ,  վարկային ծրագրերով  Լոռու   մարզում առողջության առաջնային օղակոււմ  կատարվել է  շուրջ  565,476,673.67 ՀՀ դրամի (1,255,875.47 ԱՄՆ  դոլարի) չափով ներդրում:

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ